Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որի շրջանակներում 203 միավորով հաղթող է ճանաչվել Ֆրանսիան, իսկ Հայաստանը 2-րդ տեղում է: Քվեարկության ընթացքում ելույթ են ունեցել նախորդ տարիների հաղթողները և Տավուշի թեմի Մանկապատանեկան երգչախումբը:
Ելույթի ընթացքում ներառված են եղել գրեթե բոլոր 19 տարիների հաղթողներն իրենց հաղթանակ բերած երգերով, և հետաքրքիր լուծումներով էլ ներառված է եղել երգչախումբը, իսկ ընթացքը մեկնաբանել է Ռոբինը՝ արհեստական բանականություն ունեցող և հայկական արտադրության ռոբոտը: Ելույթն էլ ավարտել է Մալենան՝ երգելով «Քամի-քամի» երգը:
Նյութի աղբյուր – tert.am/life