«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ:
Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչը երբեք չէր ների նա:
«Նվաստացումն ինձ համար ամենավատ բանն է և աններելի է»,- պատասխանել է նա:
Հարցին` արդյոք պատկերացնում է՝ ինչ մասնագիտություն կընտրի առաջնեկը, Լուսինեն պատասխանել է. «Դեռ պատկերացում չունեմ՝ ինչ կընտրի Արիանան: Կարևոր է, որ սիրի և հաճույք ստանա մասնագիտությունից»:
Հետևորդները հետաքրքրվել են, թե վեճերից հետո ո՞վ է առաջինը գնում հաշտության:
«Եթե անկեղծ՝ չեմ սիրում նեղացած մնալ: Ամուսնուս հետ արագ թե՛ վիճում ենք, թե՛ հաշտվում»:
Նյութի աղբյուր – tert.am/life