Փերիս Հիլթոնը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են 15 տարեկանում։ Նա պատմել է իր առաջին սեռական փորձի մասին, որը տեղի է ունեցել առանց իր համաձայնության։ Նրա խոսքով՝ ինքը 15 տարեկան էր, և տարեց մի տղամարդ ինչ-որ բան է լցրել իր խմիչքի մեջ, ապա սեռական հարաբերություն ունեցել իր հետ։
Glamour UK-ին տված հարցազրույցում Հիլթոնն անկեղծորեն պատմել է այն բռնությունների մասին, որոնք նա ապրել է դեռահաս տարիքում, այդ թվում՝ նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց, որտեղ ևս ենթարկվել է սեռական բռնության:
«Երբ մեկ-երկու կում խմեցի, անմիջապես գլխապտույտ զգացի»,- հիշել է նա։
«Ես չգիտեմ` նա ինչ է լցրել այնտեղ»: Հիլթոնն ասել է, որ ուշաթափվել է, և երբ ժամեր անց արթնացել է, գիտեր, որ ինչ-որ բան է պատահել: «Հիշեցի, որ նա իմ վրա է, փակում է բերանս, ասում. «Քնում ես, դու քնում ես», և շշնջում է ականջիս։
«Նա օգտվեց մի երիտասարդ աղջկանից, և ես արգելափակեցի այդ հիշողություններն ու միայն տարիներ անց հիշեցի», – շարունակել է Հիլթոնը: «Նա ինձ անընդհատ զանգում էր հեռախոսով, պարզապես ֆլիրտ էր անում ինձ հետ՝ փորձելով համոզել, որ ես հասուն կին եմ»։
Նյութի աղբյուր – tert.am/life