Հայաստանը երեկ՝ մարտի 15-ին, ներկայացրեց այն երգը, որով մեր այս տարվա ներկայացուցիչը՝ Բրյունետը, ելույթ է ունենալու Լիվերպուլում։ Եվրատեսիլյան պաշտոնալան ալիքում տեղադրվելուց մեկ ժամ անց Future Lover-ն արդեն ուներ հարյուր հազարավոր դիտումներ։
Այս պահին Բրյունետի տեսահոլովակը մրցույթի ալիքում ունի ավելի քան 440 հազար դիտում ու 4000-ից ավել մեկնաբանություն։
Հատկանշական է, որ եվրոպացի երկրպագուները հավանել են Հայաստանի երգը․ նրանք թողել են դրական մեկնաբանություններ։
«Հայաստանը «Եվրատեսիլ»-ի ամենատպավորիչ երկրներից է, երբեք չի հիասթափեցնում։ Այս երգը եւս բացառություն չէ»,-գրել է օգտատերերից մեկը։
«Ինչ հրաշալի երգ է․ Հայաստան, ես ձեր կողմից եմ»,-գրել է մրցույթի մյուս երկրպագուն։
Մեկնաբանողներից մեկն էլ անդրադարձել է երգի վերջում հնչող հայերեն հատվածին ու նշել, որ կցանկանար՝ այն ավելի շատ տեղ զբաղեցներ երգում,-«Շատ գեղեցիկ երգեցիկ լեզու է»,-հավելել է նա։
Բրյունետի ու հայաստանյան երգի հասցեին դրական մեկնաբանություններ են գրել Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իսրայելից, Իսպանիայից, Ռուսաստանից, Շվեդիայից․․․
Հիշեցնենք, որ Future Lover երգի հեղինակը հենց ինքը՝ Բրյունետն է։ Երգչուհու խոսքով՝ գրել է մի ստեղծագործություն, որն իրեն շատ մոտ է, ու բնութագրում է իրեն թե որպես արտիստի, թե որպես մարդու։ Future Lover երգի տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Բրյունետի ոճային կերպարի հեղինակը Նարեկ Ջանգիրյանն է։
Երգչուհին ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը՝ մայիսի 11-ին։ «Եվրատեսիլ 2023»-ն անկացվելու է Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային համերգները տեղի կունենան մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին։
Նյութի աղբյուր – style.news.am