Կայացել է լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան առաջին անգամ Հայաստանում. կարմիր գորգն ու հայտնի հյուրերը(լուսանկարներ/ հոլովակ)

Կայացել է լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան առաջին անգամ Հայաստանում. կարմիր գորգն ու հայտնի հյուրերը(լուսանկարներ/ հոլովակ)

2023 թվականի ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան ՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։ Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է մանրամասները:

Կարմիր գորգի և պաշտոնական բացման արարողությունը վստահված էր Արսեն Գրիգորյանին և Իննա Խոջամիրյանին: Մեզ հետ զրույցում Իննան նշեց, որ պատիվ է նմանօրինակ միջոցառմանը մասնակցելը:

«Երբ առաջին անգամ եկա այտեղ և տեսա փորձերն ինձ չէին կարողանում «պոկել» և տանել աշխատանքային հարցերը քննարկելու: Իսկապես մասշտաբային աշխատանք է տարվել և ես անչափ երջանիկ եմ, որ այտեղ եմ»,- ասաց Իննա Խոջամիրյանը:

Կարմիր գորգի արարողությանը ներկա էին մի շարք հայտնիներ, որոնք ուրախությամբ էին նշում՝ երջանիկ են, որ նման մասշտաբային իրադարձություն է կայանում հենց Հայաստանում: Պրեմիերային ներկա էին՝ Նազենի Հովհաննիսյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Արթուր Բաբիչը, Էվա Խաչատրյանը, Միկա Ղափլանյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Պետրոսյանը և մի շարք այլ մեդիադեմքեր: 

Մինչ կարմիր գորգին հյուրերը կիսվում էին իրենց տպավորություններով կուլիսներում իրական աժիոտաժ էր: Զգեստափոխություն, գրիմ, վերջին փորձեր և հարցազրույցներ:

Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի ռեժիսորն ու բեմադրիչը Անտոն Մուզիկանտսկին է։ Գլխավոր հերոսուհու դերում ականավոր դերասանուհի և երգչուհի Թամարա Գվերդցիտելին է, որը մեզ հետ զրույցում նշեց՝ էական չէ, թե որքան ժամանակ ես այս ոլորտում հույզերն ու ապրումները նույնն են:

«Ժամանակը տալիս է քեզ վստահություն, որ դու ունես որոշակի փորձ, բայց չի բացառում հուզմունքն ու պատասխանատվության զգացումը, քանի որ դու փոխկապակցված ես նաև այլ արտիստների հետ: Դերասանական անձնակազմը, նվագախումբը և առհասարակ ամեն բան հիանալի է հնչում և ես հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք ցանկանում էին տեսնել նմանօրինակ աշխատանք բավականություն կստանան»,- ասաց Թամարա Գվերդցիտելին:

«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած Հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Գլխավոր դերակատար Եվգենի Ելպաշևը, որը մարմնավորում է Ջո Գիլիսին ընդգծում է, որ հաճելի էր հայկական արտիստների հետ աշխատանքը:

«Ես զարմացած եմ նրանց բաց լինելուց, բարությունից և էներգիայից, որը նրանք տալիս են, նաև վարակում մեզ և ես ունեմ շքեղ թևեր իմ հետևում և դա չի կարող չոգևորել»,- նշեց Եվգենի Ելպաշևը:

Մյուզիքլի հայկական արտիստները նշում են, որ կատարվել է իրենց երազանքն ու սա ահռելի աշխատանք էր և փորձ: Բեմում հանդիսատեսը տեսել է Սերգեյ Դանիելյանին, Անահիտ Կիրակոսյանին, Վարուժան Մարգարյանին, Անի Լուպեին և կինոյից ու թոտրոնից հայտնի դարձած մի շարք այլ դերասանների: 

Սերգեյ Դանիելյանը նշում է, որ թատրոնի բոլոր ոճերում ունեցել է մասնակցություն բացի մյուզիքլից: 

«Շատ ուրախ եմ, որ այս քասթինգն անցել եմ և ես մարմնավորում եմ ռեժիսորին, որն իրական կերպար է: Ես հենց այդ կերպարն եմ»,- ասաց Սերգեյ Դանիելյանը: 

Անահիտ Կիրակոսյանն էլ նշեց, որ մյուզիքլի ընթացքում նա մարմնավորում է տարբեր կերպարների և հաշված վայրկյանների ընթացքում պետք է կարողանա կերպարանափոխվել:

«Մյուզիքլի սկզբում ես գրիմյորի դերում եմ, իսկ հետագայում պետք է կերպարանափոխվեմ և դառնամ կոսմետոլոգը, իսկ մյուզիքլի վերջում դառնում եմ լրագրող, իսկ այս ամենը հետաքրքիր է բոլորիս համար»,- պատմեց Անահիտ Կիրակոսյանը:

Կուլիսներում մինչև պատրաստվելը դերասաններ Անի Լուպեն և Վարուժ Մարգարյանը կիսվեցին իրենց փորձով և նշեցին, որ ուրախ են տեսնել այս ամենը:

«Ուրախ ենք, որ առաջնախաղին հանդիսատեսը տվեց իր ջերմությունն ու տեսավ նաև որակ բեմում: Մեզ համար ևս այս ամենը նոր է»,- ասաց Անի Լուպեն, իսկ Վարուժան Մարգարյանը հավելեց.«Մենք երեկ կարողացանք բաց թողնել հուզմունքը, մենք տեսանք որոշակի խնդիրներ ու հասկացանք՝ ինչ պետք է անենք հետագայում»:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան