Երեկ` հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժա լողափի մոտ Jeep մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Սևանա լճում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Jeep-ը դուրս են բերել ափամերձ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութի աղբյուրներ – shantnews.am