«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ եզրակացություններ առայժմ չկան, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ հնարավոր վարկածների թվում դիտարկվում է «կանխամտածված չարագործությունը»։
«Ակնհայտ է, որ քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց թվում է նաև, այսպես ասենք, միտումնավոր չարագործությունը և այլն», – ասել է նա։
Նյութի աղբյուրներ – shantnews.am