Նոր մանրամասներ Ալիևի և Բլինքենի հեռախոսազրույցից

Նոր մանրամասներ Ալիևի և Բլինքենի հեռախոսազրույցից

Ներկայումս ընթացքի մեջ է հայկական  զինված ուժերի զինաթափման և Ադրբեջանի տարածքից դուրս բերման գործընթացը: Այս  մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում։

«Ամերիկյան կողմին տեղեկացվել է, որ ներկայումս ընթանում է հայկական ապօրինի զինված ուժերի զինաթափման և Ադրբեջանի տարածքից դուրս բերելու գործընթացը։ Ընդգծվել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում առգրավվել է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք», – ասել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել իրենց երկրում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի այցը Ղարաբաղ:

Ընդգծվել է նաև, որ «Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցություն է իրականացվում հայ բնակիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն Է հայտնել կազմակերպել հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի այցը։

Նյութի աղբյուրներ – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան