Տոկիոյի օդանավակայանում մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ինքնաթիռն է հրդեհվել. կան զոհեր

Տոկիոյի օդանավակայանում մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ինքնաթիռն է հրդեհվել. կան զոհեր

Հրդեհվել է նաև ճապոնական առափնյա պահպանության ինքնաթիռը, որը բախվել էր JAL մարդատար ինքնաթիռին Հանեդա միջազգային օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Տոկիոյի հրշեջ ծառայությանը։

JAL մարդատար ինքնաթիռին բախված ճապոնական առափնյա պահպանության ինքնաթիռում գտնվող վեց հոգուց հինգը զոհվել են, հայտնում է NHK-ը՝ հղում անելով Տոկիոյի ոստիկանական բաժանմունքին։

Ըստ առափնյա պահպանության աշխատակիցների՝ ինքնաթիռը պետք է շտապ պարագաներ հասցներ Նիիգատայի բազա, այնուհետև դրանք տեղափոխեր նախորդ օրը Իշիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերից տուժած շրջաններ:

Երեքշաբթի երեկոյան Տոկիոյի օդանավակայանում հրդեհվել է JAL մարդատար ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սապորո-Հոկայդո-Տոկիո: Թարմացված տվյալների համաձայն՝ օդանավում եղել է 379 մարդ, այդ թվում՝ ութ երեխա։ Բոլորին հաջողվել է տարհանվել։

Կատարվածի հիմնական վարկածն այն է, որ օդանավը բռնկվել է ուղևորատար և ճապոնական առափնյա պահպանության ինքնաթիռների բախման հետևանքով։ Ըստ JAL-ի ներկայացուցիչների, որոնց վկայակոչում է գործակալությունը, բախումը կարող էր տեղի ունենալ վայրէջքի պահին, երբ մյուս ինքնաթիռը գտնվում էր թռիչքուղու վրա։

Նյութի աղբյուրներ – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան