Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կնվազի 4-5 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կնվազի 4-5 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ: Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան