Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ եւ արեւելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով  Հայաստան   Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ,  Կոտայքի Տավուշի, Լոռու եւ Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում  4-6  բալ ուժգնությամբ Երեւան աղաքում  3-4 բալ ուժգնությամբ:

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան