ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգեն Թևանյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին և նվաճեց ոսկե մեդալ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազգեն Թևանյանը ջախջախեց ադրբեջանցի մարզիկին և նվաճեց ոսկե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող վարկանիշային մրցաշարում ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը 9:0 հաշվով ջախջախեց աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին՝ դառնալով ոսկե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Վլադիմիր Դուբովին՝ 11։0, ապա 1/8 եզրափակչում 7։5 հաշվով պարտությանէր մատնել Նյուրգուն Սկրայբինին (Բելառուս): Քառորդ եզրափակչում աշխարհի գավաթի անհատական խաղարկության պայքարում 6։4 հաշվով պարտության էր մատնել օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմեր Խինչեգաշվիլուն (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթել էր Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան)՝ 4։2։

Նյութի աղբյուր – armlur.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան