Ովքեր են այս տարիներին ներկայացրել Հայաստանը «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին

Ովքեր են այս տարիներին ներկայացրել Հայաստանը «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին

2017 թվականին Հայաստանում երկար դադարից հետո անցկացվեց «Միսս Արմենիա» մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը, որը Հայաստանը ներկայացրեց «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում։

Թեև առաջին տարում եղան բազմաթիվ քննադատություններ և սկանդալային միջադեպեր, «Միսս Արմենիա» ՀԿ նախագահ Գոհար Հարությունյանը շարունակեց կազմակերպել մրցույթը։

2018–ից սկսեց կազմակերպել 2 մրցույթ ՝ «Միսս աշխարհ Արմենիա» և  «Միսս Տիեզերք Արմենիա»։ 2018–ին «Միսս աշխարհում» Հայաստանը ներկայացրեց Արենա Զեյնալյանը, «Միսս տիեզերքում»՝ Էլիզա Մուրադյանը։

2019–ին տեղական մրցույթներում հաղթեցին Դայանա Դավթյանը և Լիանա Ոսկերչյանը՝ համապատասխանաբար Հայաստանը ներկայացնելով «Միսս Տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներում։

2020 թվականին համավարակի պատճառով ազգային մրցույթներ չկազմակերպվեցին։ Այս տարի «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Վիցե միսս աշխարհ Արմենիա 2019» Մոնիկա Գրիգորյանը։

Tert.am Life–ի հետ զրույցում Գոհարը հայտնեց, որ 2021–ին կազմակերպելու են մրցույթ, արդեն իսկ սկսել են աղջիկների հավաքագրումը։ Գոհարը բավականին ոգևորված է Մոնիկայի՝ «Միսս Տիեզերք» մրցույթում մասնակցությամբ, քանի որ նրա գնահատմամբ, Մոնիկան շատ լավ է ներկայացել մրցույթին՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշը։

Նա նաև ասաց, որ Մոնիկան Հայաստանը կներկայացնի նաև միջազգային այլ մրցույթներում։

«Մոնիկան պետք է մեկներ «Միսս շարմ» մրցույթին, սակայն այժմ մենք գործակալ ունենք ԱՄՆ–ում, որը մեզ խորհուրդ տվեց մասնակցել ավելի բարձր հեղինակությամբ մրցույթների։ Մոնիկան սկսեց ամենաբարձր նշաձողից՝ «Միսս Տիեզերքից», սակայն նա այլ մրցույթների ևս կմասնակցի, քանի որ մեծ փորձ է ձեռք բերել, որը պետք է օգտագործել»,– ասաց Գոհարը։

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյան

«Միսս աշխարհ Արմենիա 2018» Արենա Զեյնալյան

«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյան

«Միսս տիեզերք Արմենիա 2019»  Դայանա Դավթյան

«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյան

Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի բոլոր մրցանակակիրներն ու հաղթող Լիանա  Ոսկերչյանի ելույթները՝ ֆոտոշարքով - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

«Միսս Տիեզերք Արմենիա 2021» Մոնիկա Գրիգորյան

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան