«Լսում է նաև իմ երգերը». Գուրգեն Դաբաղյանը՝ երաժշտության նկատմամբ դստեր հետաքրքրության, «պապա», «մամա» ասելու և իր փոխված կյանքի մասին

«Լսում է նաև իմ երգերը». Գուրգեն Դաբաղյանը՝ երաժշտության նկատմամբ դստեր հետաքրքրության, «պապա», «մամա» ասելու և իր փոխված կյանքի մասին

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու կինն իրենց էջերում տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես է իրենց դուստրը՝ 10 ամսական Շուշաննան ասում «պապա» և «մամա»: Առաջինը Գուրգենն էր հրապարակել, իսկ հետո Իննան էր հակադարձել, որ երեխան առաջինը «մամա» է ասել:

Tert.am Life-ի հետ զրույցում Գուրգենն ասաց, որ իրենց հրապարակումները պետք է ինչ-որ առումով որպես կատակ ընկալել:

«Դրանց մեջ կատակ կար, որովհետև երեխան դեռ շատ փոքր է: Դրանք ուղղակի ձայնային արտահայտություններ են, բայց ուրախ եմ, եթե «պապա»-ն լսվում է»,- ասաց նա:

Գուրգենի խոսքով՝ Շուշաննան ակտիվ երեխա է: «Էներգիայով և կյանքով լեցուն է: Սիրում է շարժվել, շփվել մարդկանց հետ, հետաքրքիր տեղեր գնալ, չի սիրում տանը երկար մնալ: Դեռ դժվար է ասել, թե ինչ հետաքրքրություններ կունենա, բայց երգի հանդեպ հետաքրքրություն ենք նկատում: Լսում է նաև իմ երգերը, եթե դրանք միացնում ենք: Դեռ թույլ չենք տալիս, որ հեռուստացույցով կամ հեռախոսով ինչ-որ բան դիտի»,- նշեց նա:

Հարցին, թե ո՞ւմ է երեխան ավելի շատ նման, Գուրգենը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե երեխան ում է ավելի շատ նման է, և՛ ինձ, և՛ եղբորս, և՛ Իննային նմանություններ ունի, խառնուրդ է, վերցրել է բոլորիս լավ կողմերը»:

Երգիչը նկատեց, որ երեխան իր կյանքում ամեն ինչ փոխել է: «Երեխաս կյանքիս նոր իմաստ է տվել, տունս լցրել գույներով, պայծառությամբ: Փոքրիկի խնամքով, հիմնականում Իննան է զբաղվում, բայց աշխատում եմ ես ևս օգնել: Կարող եմ նրան դուրս տանել զբոսնելու, որոշ ժամանակ կարողանում եմ պահել»,- եզրափակեց նա:  

Նյութի աղբյուր – tert.am/life/am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան