«Լսեք ծաղիկների ձայնը, նրանք շշնջում են գեղեցիկի մասին». Աննա Դովլաթյան

«Լսեք ծաղիկների ձայնը, նրանք շշնջում են գեղեցիկի մասին». Աննա Դովլաթյան

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում եւ շրջազգեստ։ Աննան հավաքել է մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, նուրբ ականջօղեր։ «Լսեք ծաղիկների ձայնը, նրանք շշնջում են գեղեցիկի մասին»,- գրել է Աննան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը պուտավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել էր մազերը, ընտրել էր լայնեզր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ «Երջանկություն է յուրաքանչյուր առավոտ դիմավորել գեղեցիկ մտքերով, նոր գաղափարներով և ոգեշնչվել սիրելի աշխատանքով»,- գրել էր նա։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան