Ուսը բաց տոպ, սպորտային տաբատ․ Մայա Պողոսյանը՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին

Ուսը բաց տոպ, սպորտային տաբատ․ Մայա Պողոսյանը՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա սպորտային կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Նա կրում է ուսը բաց դեղին գույնի տոպ, սպորտային լայն տաբատ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ որովայնը։ Կերպարն ամբողջացնում են մարզակոշիկները։ Մայայի ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․«Երջանիկ եղիր այս պահին։ Հենց այս պահն է կյանքը»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր վարդագույն պիջակի հետ։ Նա բարձրակրունկներ էր ընտրել ու արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացրել էին գլխաշորն ու պայուսակը։ «Հավերժ ու միշտ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դուբայում։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան