Մերի Մակարյանի էլեգանտ կերպարը

Մերի Մակարյանի էլեգանտ կերպարը

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում հաղորդավարուհին թափանցիկ թեւերով սեւ հագուստ է կրում։ Նրա ալիքավոր հարդարված մազորն արձակված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Կերպարը հիանալի համադրվում է փոքրիկ պայուսակի եւ աքսեսուարների հետ։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Մերին արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ի տարբերություն ուրիշ սենյակային բույսերի, որոնք ցերեկն են թթվածին արտադրում, կակտուսը ցերեկը «քնում է», իսկ գիշերը` թարմացնում օդը»,- մեկնանություններում գրել էր նա։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան