Համարձակ դեկոլտե, նեղ գոտկատեղ․ Իրինա Հարությունյանը գրավիչ կերպարում

Համարձակ դեկոլտե, նեղ գոտկատեղ․ Իրինա Հարությունյանը գրավիչ կերպարում

Երգչուհի Իրինա Հարությունյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կանաչ երանգի թավշյա տոպ, գոտկատեղը բարձր սեւ գույնի տաբատ։ Երգչուհու մազերը հյուսված են, վառ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից Իրինա Հարությունյանը գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել՝ գրելով․ «Յուրահատուկ», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին ներկայացրել էր ոճափոխությունը։ Իրինան բաց գույնի գանգուր մազերով էր, վառ շպարով։ Նա կրում էր սեւ գույնի հագուստ։ Հրապարակմանը կից նա հետեւորդներից կարծիք էչ հարցրել, որոնք էլ հավանություն էին տվել․ «Հրաշալի է», «շատ է սազում» «ձեզ մոտ ամեն նոր ոճային փոփոխություն յուրովի ստացված է»։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան