«Սերն է, որ․․․». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ

«Սերն է, որ․․․». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանի հետ։ Զույգը երեկոյան կերպարում է։ «Սերն է, որ․․․»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանը։

Ավելի վաղ դերասանը հոլովակ էր հրապարակել դուստրերի մասնակցությամբ։ «Երբ դժվար է, Ձեր ժպիտն է օգնում ինձ վստահ քայլել: Ձեր միամիտ հարցերն են ինձ հույս ու հավատ ներշնչում, իսկ Ձեր անկեղծությունն ինձ ուժ է տալիս` չհիասթափվելու ու չչարանալու: Դուք դաստիարակում եք իմ մեջ ամենա կարևորը` հարգել մարդկային արժեքները, մարդ մնալ ու լինել մարդասեր ցանկացած իրավիճակում, ինչի համար աստծուց շնորհակալ եմ»,- մեկնաբանել էր նա։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան