«Հայկոն գրել էր նոր ստեղծագործություն՝ «Արարատ», այնպայման կնկարահանենք». Կամո Սեյրանյան

«Հայկոն գրել էր նոր ստեղծագործություն՝ «Արարատ», այնպայման կնկարահանենք». Կամո Սեյրանյան

Երաժիշտ Կամո Սեյրանյանը Հանրային հեռուստաընկերության
եթերում հայտնել է, որ 4 ամիս առաջ երգիչ Հայկոյի հետ համատեղ մի գործ
են ստեղծել. «Վերջին շրջանում Հայկոն գրել էր մի ստեղծագործություն, որը
կոչվում է «Արարատ»: Կլինի արդեն, որ 4-5 ամիս ա՝ պատրաստ ա: Ամեն
հանդիպման ինձ ասում էր՝ Կամո՛, մի հատ էս նկարենք անպայման: Մենք
չնկարեցինք, բայց ձայնագրությունը կա:

30 օր առաջ մի համերգ ունեցավ
Հայկոն փոքրիկ մի դահլիճում, և ես հյուր էի այնտեղ, Հայկոն ինձ հրավիրեց
բեմ և մենք այդ դահլիճում առաջին անգամ «Արարատ»-ը միասին
կատարեցինք: Այդ ստեղծագործությունն այնպայման ես կնկարահանեմ
ընկերոջս վառ հիշատակի համար»,- ասել է երաժիշտը:


Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր – mamul.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան