Դավիթ Աղաջանյանի և Մարինկա Խաչատրյանի ընտանիքը, Անահիտ Կիրակոսյանի ոճային փոփոխությունն ու «5G» սիթքմի մյուս հետաքրքիր դրվագները․ բեքսթեյջ

Դավիթ Աղաջանյանի և Մարինկա Խաչատրյանի ընտանիքը, Անահիտ Կիրակոսյանի ոճային փոփոխությունն ու «5G» սիթքմի մյուս հետաքրքիր դրվագները․ բեքսթեյջ

«Արմենիա TV»–ի եթերում մեկնարկել է «5G» նոր սիթքոմը, որի հերոսներին մարմնավորում են Մարինկա Խաչատրյանը, Դավիթ Աղաջանյանը, Լևոն Հարությունյանը, Անահիտ Կիրակոսյանը, Նաիրա Մովսիսյանը, Նորայր Նիկոյանը, Անուշիկ Առաքելյանը, Արմեն Բարսեղյանը։

Tert.am Life–ը ներկայացնում է նախագծի մանրամասներն ու բեքսթեյջ կադրերը։

Մարինկան և Դավիթը մարմնավորում են ամուսինների։ Մարինկայի հերոսուհու հայրական ընտանիքում ոչ ոք չի սիրում աշխատել։ Նա ընտանիքի միակ աշխատողն է, որը դուրս է գալիս այդ  ընտանիքից՝ ամուսնանալով իր տնօրենի հետ, սակայն ընտանիքի անդամները նրա հետևից գալիս են նոր ընտանիք՝ ստիպելով աղջկան իրենց աշխատանքի տեղավորել հարուստ ընտանիքում։ Այստեղից էլ սկսվում են հումորային պատմությունները։

Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանի խոսքով՝ սիթքոմի հիմքում ամբողջությամբ նոր գրվող սցենար է:

«Այն իր տեսակով առանձնանալու և տարբերվելու է թե՛ սցենարական լուծումներով, թե՛ դերասանական կազմով»,- ասաց պրոդյուսերը։

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կրկին էկրաններին է որոշակի ընդմիջումից հետո։ Սա սիթքոմում նկարահանվելու նրա առաջին փորձը չէ, բայց նախորդ փորձից՝ «Ֆուլ հաուսում» նկարահանվելուց հետո տարիներ են անցել։

Դավիթ Աղաջանյանը ևս էկրաններին կլինի երկարատև դադարից հետո։ «Հետաքրքիր սեթքոմ է սպասվում»,– վստահ է նա։

Անահիտ Կիրակոսյանն այստեղ ներկայանում է բացարձակ նոր կերպարով, որը խաղալու համար նաև ոճային փոփոխություն է արել։ Ասում է՝ իրեն պետք է նայեն և հասկանան՝ ինչպիսին պետք չէ լինել։

Դերասան Լևոն  Հարությունյանը մարմնավորում է Մարինկայի հայրիկին։ Ասում է՝ հայ տղամարդիկ պորտաբույծ չեն, նրանց դարձնու են այդպիսին։

«Հայ տղամարդուն դարձնում են այսպիսին, որովհետև հայ տղամարդը երբեք թամբալ չի եղել, եղել է աշխատող»,– ընդգծեց նա։

Թե ընտանիքի «թամբալ» անդամներն ինչ անհարմար իրավիճակներ կստեղծեն Մարինկայի հերոսուհու համար, լսարանի կտեսնի ամեն ուրբաթ և կիրակի։

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան