Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել

Վանո Սիրադեղյանի այրին հայտարարություն է արել

Վանո Սիրադեղյանի այրին` Ռուզան Տոնոյանը, «Ազատությանն» է փոխանցել իր հայտարարությունը, որում նշվում է, որ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու է ինքը։«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կառավարությանը` հանձին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ստեղծելու և աճյունը Հայաստան տեղափոխելու անկեղծ ջանքեր գործադրելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս օրերին անկեղծ ցավակցում և զորակցում են մեզ:

Ուզում եմ տեղեկացնել, որ Վանո Սիրադեղյանի «ծանր վերադարձը» Հայաստան կիրականացնեմ ես։ Խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և շահարկումներից։

Ռուզան Տոնոյան», – ասված է հայտարարության մեջ։

Նյութի աղբյուր – socialmedia.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան