Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի

Մահվան ելքով վրաերթ Մասիս քաղաքում. վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս քաղաքի 7 և 8-րդ փողոցների հատման վայրից դեպի կենտրոնական ճանապարհի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել է:

Ոստիկանները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 71-ամյա Գուրգեն Գրիգորյանն էր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան