ՖՈՏՈ. Նյութականին այնքան էլ կարևորություն չեմ տալիս. Անուշկա Մարգարյանը՝ 33-ամյակի և գլխավոր երազանքի մասին

ՖՈՏՈ. Նյութականին այնքան էլ կարևորություն չեմ տալիս. Անուշկա Մարգարյանը՝ 33-ամյակի և գլխավոր երազանքի մասին

Երեկ դերասանուհի Անուշկա Մարգարյանը դարձավ 33 տարեկան: ArmLur.am-ի հետ Անուշկան խոսել է տարեդարձի մանրամասների եւ երազանքի մասին:

«Արթնացել եմ բավականին բարձր տրամադրությամբ: Տարեդարձ սկսել եմ նշել դեռ գիշերվանից: Ընկերներս եկան շնորհավորեցին, որը շարունակվեց այսօր առավոտյան: Կրկին ինձ համար հաճելի անակնկալներ եղան, ծաղիկներ, սրտից բխող շնորհավորանքներ ինչի համար շատ շնորհակալ եւ ուրախ եմ»,-նշեց դերասանուհին:

Անուշկայի միակ երազանք ու նպատակը կախված է հայրենիքի խաղաղության հետ. «Այս պահին իմ միակ երազանքը երկրի խաղաղությունն է, եւ կարծում եմ դրանից առավել կարեւոր բան չեմ կարող երազել: Ինչ կախված է նյութականի հետ, ես այնքան էլ կարեւորություն չեմ տալիս: Ինձ համար թանկ եւ մեծ անակնկալ կարող է լինել նույնիսկ ձեռքով պատրաստված մեկ բացիկը, քան ինչ-որ շքեղ մեկ այլ բան»:

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ կինը յուրաքանչուր  տարիքի հետ ձեռք է բերում հասունություն եւ լիահույս է, որ այս տարի որպես նվեր կստանա Աստծո կողմից իմաստություն:

Իսկ այն հարցին, թե ինչպես է օրը շարունակելու Անուշկա Մարգարյանը, նա նշեց, որ օրն անցկացնելու է լավ մարդկանց հետ:

«Մեծ խնջույք չի լինելու, պարզապես մտերիմ եւ հարազատ ընկերուհիներիս հետ կհավաքվենք եւ կփորձենք լավ օր ունենալ»,-մեզ հետ զրույցը եզրափակիեց նա:

Նյութի աղբյուր – style.news.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան