«Տիեզերից ընկած» սև ադամանդը աճուրդի կհանվի

«Տիեզերից ընկած» սև ադամանդը աճուրդի կհանվի

Sotheby’s աճուրդի տունն աճուրդի է հանել եզակի սեւ Enigma ադամանդը, որը, վարկածներից մեկի համաձայն, Երկիր է հասել տիեզերքից։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ քարի քաշը հատումից հետո 555,55 կարատ է։ 2006 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ հատված  ադամանդ։

Enigma-ի ծագումը պատված է առեղծվածով: Ենթադրվում է, որ քարը Երկիր է ընկել տիեզերքից՝ կա՛մ երկնաքարի բախման հետևանքով, կա՛մ «ադամանդակիր» աստերոիդից, որը բախվել է մոլորակին:

Այս չափսի բնական կտրվածքով սև ադամանդը «չափազանց հազվադեպ» է պատահում: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 6,8 մլն դոլարով Լոնդոնում փետրվարին կայանալիք աճուրդում։ Քարի հատվածքը կարծես  ոգեշնչված լինի մերձավորարևելյան պաշտպանիչ ամուլետներից:  5 թիվը չափազանց  շատ է  կրկնվում այս  չքնաղ ու խորհրդավոր  ադամանդի վրա: Բացի  այն, որ այն  555,55 կարատի , քարն ունի  նաև ուղիղ 55 երեսակ։

Sotheby’s ոսկերիչ  Նիկիտա Բինանին նշել է, որ  ադամանդը մասնավոր հավաքածուում է գտնվել ավելի քան երկու տասնամյակ և ազատ  վաճառքի չի դրվել:

Մինչ աճուրդը՝ Enigma-ն կցուցադրվի Դուբայի, Լոս Անջելեսի և Լոնդոնի ցուցահանդեսներում։ Փետրվարի 3-9-ը տեղի կունենա մասնագիտացված առցանց աճուրդ։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան