«Շքեղ կին»․ ինչ զգեստ է ընտրում Ալինա Մարտրոսյանը երեկոյան կերպարի համար

«Շքեղ կին»․ ինչ զգեստ է ընտրում Ալինա Մարտրոսյանը երեկոյան կերպարի համար

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ներկայացել է երեկոյան շքեղ զգեստով։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Ալինան կրում է կանաչ գույնի, համարձակ դեկոլետով երկարափեշ զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, արտահայտիչ ու ընդգծված շպարով է։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են կատարել․ «Շքեղ կին», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարով դերասանուհին ցույց էր տվել նոր սանրվածքը։ «Որոշեցի եւ կտրեցի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր էին գրել․ «Շատ գեղեցիկ սանրվածք է»։

Նյութի աղբյուր – style.news.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան