«Տղամարդը պետք է լինի հենարան, ուժեղ, ուժ տվող եւ իրավիճակը վերեւից տեսնող»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու լուսանկարը Կարմիր հրապարակից

«Տղամարդը պետք է լինի հենարան, ուժեղ, ուժ տվող եւ իրավիճակը վերեւից տեսնող»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու լուսանկարը Կարմիր հրապարակից

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները պատկերված են Ակրմիր հրապարակում։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Ես այնքան էլ լավ չեմ հասկանում էս «նոր» հարաբերությունները` հավասարություն, դուռ չբացել կնոջ առջեւ, ֆիքսված պարտականություններ եւ այլն։ Ես գիտեմ, որ տղամարդը պետք է լինի հենարան, ուժեղ, ուժ տվող և իրավիճակը վերեւից տեսնող։ Ու էս հարցում ուզում եմ միշտ լինել հետամնաց», – ընտանեկան հրապարակումը մակագրել է Արեւիկը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արեւիկը կրում էր սեւ զգեստ, երկարաճիտներ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։

Նյութի աղբյուր – style.news.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան