«Դա իմ թուլությունն է». Արթուր Հակոբյանը տեւական դադարից հետո կրկին կլինի էկրանին

«Դա իմ թուլությունն է». Արթուր Հակոբյանը տեւական դադարից հետո կրկին կլինի էկրանին

Տեւական դադարից հետո հայտնի դերասան Արթուր Հակոբյանը կրկին կլինի հեռուստաեթերում: Նա նկարահանվել է նոր հումորային նախագծում՝ «Պլան Բ»: Այս մասին ArmLur.amի հետ զրույցում ասաց դերասանը:

«Առաջարկներ եղել են, բայց ես ինքս չեմ ընդունել: Ինձ համար կարեւոր էր լինել մի նախագծում, որը մեծ հետաքրքրություն կվայելեր հեռուստադիտողի կողմից: Արդյունքում տուժեցինք ե՛ւ ես ե՛ւ իմ հանդիստաեսը»,-անկեղծ նշեց մեր զրուցակիցը:

Արթուր Հակոբյանը «Պլան Բ» սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանից. «Առաջին բանը, որ ուզել եմ, դա եղել է սցենարը: Ինձ համար կարեւոր է սցենարը, ինչքան էլ եթերում քիչ եմ հայտնվում, ամեն դեպքում ամեն դեր չէ, որ կհամաձայնեմ խաղալ: Կերպարն ինձ դուր եկավ, փոքր կերպար է, բայց հետաքրքիր: Մարմնավորում եմ տան ախլքալաքցի աշխատաողներից մեկին, հումորային կերպար է: Չեմ ուզում շատ պատմել, մինչեւ եթեր չգնա լիարժեք չի ընկալվի հեռուստադիտողի կողմից: Անկեղծ խոսելն էլ է բարդ: Հուսով եմ սիթքոմը կսիրվի մեր հեռուստադիտողների կողմից»:

Դերասանի խոսքով՝ նկարահանումներն անցել են հետաքրքիր եւ ջերմ մթնոլորտում:

«Անկեղծ կլինեմ, ինձ համար տեւական դադարից հետո հետաքրքիր էր այս թիմի հետ աշխատելը: Ունեցել եմ կատարյալ ազատություն: Մի բան կասեմ՝ եթե դերը հավանեցիք ուրեմն՝ ես եմ  հաղթել, իսկ եթե չէ, ուրեմն՝ իրենք են հաղթել, քանի որ չեն խոսել, ցուցումներ չեն տվել: Իհարկե ամեն ինչ անում էի «կոնտեքստի» մեջ, բայց շատ մեծ իմպովիզացիաներով, որովհետեւ դա իմ թուլությունն է, եւ ուրախ եմ, որ դրա հնարավորությունը կար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութի աղբյուր – armlur.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան