Վոլոդինը հերքել է Ժիրինովսկու մահվան մասին տեղեկությունը

Վոլոդինը հերքել է Ժիրինովսկու մահվան մասին տեղեկությունը

Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտնել է, որ Ժիրինովսկին ողջ է, բայց ծանր վիճակում է հիվանդանոցում։

«Բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջության համար, ցանկանում եմ հանգստացնել։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է»,- գրել է Վոլոդինը։

Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։

Առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ Ժիրինովսկու վիճակը գնահատվում է կայուն:

Ավելի ուշ Ժիրինովսկու որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, հերքել է հոր մահվան մասին տեղեկությունը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ քաղաքական գործիչը մահացել է այսօր առավոտյան:

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան