Ես մարդ եմ, ով իր կարծիքը երբեք չի թաքցնում և չի թաքցրել՝ առավել ևս վախից ելնելով ․ Ժաննա Բուտուլյանը հետևորդների հետ անկեղծ լինելու և ընդդիմադիր թևի ակցիաներին մասնակցելու մասին

Ես մարդ եմ, ով իր կարծիքը երբեք չի թաքցնում և չի թաքցրել՝ առավել ևս վախից ելնելով ․ Ժաննա Բուտուլյանը հետևորդների հետ անկեղծ լինելու և ընդդիմադիր թևի ակցիաներին մասնակցելու մասին

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ով տևական ժամանակ է չի նկարահանվում հեռուստասերիալներում ակտիվ է ինստագրամյան իր էջում։ Tert.am Life-ի հետ զրույցում Ժաննան պատմեց այս շրջանի իր զբաղվածության, հետևորդների հետ անկեղծության և այլ հարցերի մասին։
«Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իմանան՝ ինչպիսինն ես դու, բայց շատերը փորձում են հարմարվել հանրային պահանջին ու պահանջարկին համապատասխան լինել։ Ես նախընտրում եմ, որ իմ հեռուստադիտողները, հետևորդները ինձ ճանաչեն այնպիսին, ինչպիսին ես կամ։ Պետք չէ, որ ինձ ուղղակի սիրեն, եթե պետք է սիրեն նրա համար, որ համապատասխանում եմ իրենց սպասելիքներին՝ ինձ պետք չէ, ուզում եմ, որ եթե սիրում են, ապա սիրեն այնպիսին, ինչպիսին ես կամ»,- ասաց Ժաննա Բուտուլյանը։


Դերասանուհին վստահեցրեց, որ երբեք չի թաքցրել իր կարծիքը և չի պատրաստվում թաքցնել։
«Ես մարդ եմ, ով իր կարծիքը երբեք չի թաքցնում և չի թաքցրել՝ առավել ևս վախից ելնելով։ Վստահաբար, ավելի լավ է ինձ հետևի 10 հոգի, բայց սիրելով, հարգելով ու ճանաչելով իմ տեսակը, գնահատելով հենց իմ անկեղծությունն ու ուղիղ ասելու հատկությունը։ Մեր հասարակությունը չի ասում տականքին՝ դու տականք ես, մարդիկ վախենում են չար մարդկանցից, վատին ոչինչ չեն ասում, որ նա իրենց չվնասի, բայց վատի հետ դեմ դիմաց ու աչքերին նայելով պետք է պայքարես»,-նշեց նա։

Ժաննա Բուտուլյանը նաև անդրադարձավ այս շրջանի քաղաքական իրադրությանը և իր ակտիվ մասնակցությանը ընդդիմադիր թևի անհնազանդության ակցիաներին։

Այն, ինչ ես անում եմ, չի կոչվում քաղաքականությամբ զբաղվել, երևույթների տարանջատման խնդիր ևս ունենք մեր հասարակության մեջ, քանի որ զբաղվել քաղաքականությամբ ու մտահոգվել հայրենիքի ճակատագրով խիստ տարբեր են։ Ես ուզում եմ ապրել իմ հայրենիքում և հենց այստեղ կառուցել իմ ապագան՝ չցանկանալով լքել իմ հայրենիքը ստիպված, հետևաբար ես պետք է մտածեմ վաղվա օրվա մասին։ Շատերը ցանկանում են, որ ամեն բան պետք է լավ լինի, իսկ դրա համար պետք է գործել»,-ասաց դերասանուհին։


Նրա խոսքով, չնայած ակտիվ մասնակցությանը որևէ կերպ ոչինչ չի փորձում քարոզել։
«Ես որևէ կերպ ոչինչ չեմ քարոզում, աշխատում եմ շատ զգույշ լինել ու չդրդել որևէ գործողությունների և չեմ պարտադրում իմ կարծիքը որևէ մեկին, ես ընդամենը բարձրաձայնում եմ իմ կարծիքը, իսկ դատողություններն ու հետևությունները թողնում եմ մարդկանց։ Վատ մեկնաբանություններ գրողներից մի քանիսին անձամբ պատասխանել եմ, երբ նրանց անձամբ պատասխանում ես ճնշող մեծամասնությունը ներողություն են խնդրում՝ ասելով, որ նմանօրինակ մեկնաբանությունը ինձ չէր ուղղված, սա էլ ցույց է տալիս, որ նրանց պատրաստ չեն առերես քննարկել ինձ հետ իրենց կարծիքը»,- ասաց Ժաննա Բուտուլյանը։

Նյութի աղբյուր – tert.am/life

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան