Բեմում Նանուլը արտիստ է, կապ չունի, որ 12 տարեկան է․ Նանուլի մենեջերի մեկնաբանությունը քննադատությունների վերաբերյալ

Բեմում Նանուլը արտիստ է, կապ չունի, որ 12 տարեկան է․ Նանուլի մենեջերի մեկնաբանությունը քննադատությունների վերաբերյալ

Օրեր առաջ երգչուհի Նանուլը 3 տարի դադարից հետո ներկայացրել է «Play tur» երգը և տեսահոլովակը, որն արդեն ունի 904 հազար դիտում: Տեսահոլովակի շուրջ ծավալվեցին մի շարք քննադատություններ և մեկնաբանություններ և Tert.am Life-ի հետ զրույցում Նանուլի մենեջեր Լիլինան խոսել է տեսահոլովակի և երգի հաջողության, հետագա ծրագրերի և նման քննադատությունների հետ կապված նրանց վերաբերմունքին:
«Այս քննադատություններին մենք արդեն սկսել ենք նորմալ վերաբերվել: Երբ Նանուլը դեռ 3.5 տարեկան էր Վիկան պատասխանում էր՝ երբ կտեսնեք երեխային առօրյայում շպարով այդ ժամանակ էլ հանգիստ կարող եք քննադատել: Այս դեպքում կապ չունի, որ նա 12 տարեկան է, Նանուլը բեմում արտիստ է»,- ասաց մենեջերը:


Նա հավելեց, որ տեսահոլովակում կերպարը պետք է տարբերվի իրական կյանքի կերպարից:
«Իհարկե տեսահոլովակի նրա կերպարը և առօրյայում պետք է տարբեր լինեն: Երգի մասին շատ դրական արձագանքներ ենք ստացել: Նորմալ է, երբ գործն այդքան հետաքրքրություն է առաջացնում նաև պետք է լինի քննադատություն: Ներկայացրել ենք հոլովակ, որտեղ դպրոցականը ընդմիջման ժամին ընկնում է երազանքների գիրկը»,- նշեց նա:
Արդյունքների և դրական խոսքերի մասին խոսելիս Լիլինան շեշտեց, որ ի սկզբանե ունեցել են մեծ ակնկալիքներ:
«Ակնկալիքները միշտ բարձր են, քանի որ Նանուլի դեպքում միշտ էլ շատ են եղել դիտումները, չնայած 3 տարվա դադարի, հաշված օրերի ընթացքում դիտումները գերազանցում են 900 հազարը: Կարծում եմ, որ 12 օրում կլրանա 1 միլիոն դիտումը, իսկ դա Հայաստանում մեծ արդյունք է, ինչի համար էլ շնորհակալ ենք բոլորից»,- ասաց նա:РЕКЛАМА


Պրոդյուսերի խոսքով՝ երգը պետք չէ որևէ կերպ կապել առօրյա կյանքի հետ:
«Չեմ կարծում, որ բրենդային հագուստի մասին տողերը պետք է սխալ ընկալվեն, քանի որ երիտասարդները մեզանից էլ լավ գիտեն այդ բրենդների անուններն ու պարում են ռուսական հայտնի երգերի ներքով՝ տարածելով այդ հոլովակները յութուբում: Հավատացեք, որ սա երգ է ուղղակի թիթիզ աղջկա մասին »,- նշեց երգչուհու մենեջերը:
Հետագա անելիքների մասին խոսելիս նա նշեց, որ այլևս երկարատև դադարներ չեն լինելու:
«Այս պահին ունենք երգեր, որոնք պետք է նկարենք, նաև ունենք պատրաստած մասշտաբային մի երգ, որի փակագծերը դեռևս չեմ կարող բացել, բայց վստահեցնում եմ, որ հետաքրքիր է լինելու»,- ասաց նա:

Նյութի աղբյուր – tert.am/life

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան