Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է. Զասը նաև արձագանքել է Նիկոլ Փաշինյանի քննադատությանը

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է. Զասը նաև արձագանքել է Նիկոլ Փաշինյանի քննադատությանը

Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում դրական արդյունքներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ռազմաքաղաքական դաշինքի վարչական ղեկավարն ամփոփել է Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը։

«Հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերը չեն դադարում. այս պայմաններում ռուսական խաղաղապահ զորախումբը (Լեռնային Ղարաբաղում) կարևոր դեր է խաղում իրավիճակի կայունացման գործում՝ ապահովելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի պայմանների կատարումը»,- ասել է Զասը։

ՀԱՊԿ ղեկավարները բազմաթիվ առաջարկներ են արել՝ բարելավելու կազմակերպության արձագանքման համակարգը, ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի քննադատությունը, որը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում։

«Այս հարցը քննարկվել է այսօր, այդ թվում՝ հանդիպման երկրորդ մասում։ Բավականին առաջարկներ են արվել՝ բարելավելու ճգնաժամային արձագանքման համակարգը։ Այդ թվում՝ հայկական կողմը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր առաջարկները»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան