Գիտնականները թեյի բաղադրության մեջ հազարավոր միջատների ԴՆԹ են հայտնաբերել

Գիտնականները թեյի բաղադրության մեջ հազարավոր միջատների ԴՆԹ են հայտնաբերել

Գերմանացի գիտնականները Biology Letters ամսագրում հոդված են հրապարակել, որում պատմում են այն մասին, որ խանութներում վաճառվող թեյի մեջ հայտնաբերվել է 3000-ից ավելի միջատների ԴՆԹ։   

Գիտնականները ուսումնասիրել են թեյի ավելի քան 40 տեսակ։ Պարզվել է, որ դրանցում  3263, այդ թվում՝ գիշատիչ, մակաբույծ և խոտակեր միջատների ԴՆԹ կա։

Իս ինչպե՞ս են դրանք հայտնաբերվել թեյի տարբեր տեսակների մեջ։ Գիտնականները կարծում են, որ դրանում մեղավոր են այն բույսերն ու թռչունները, որոնք կարող էին միջատների մնացորդներ տեղափոխել թեյի պլանտացիաներ։

Այս հետազոտությունը գիտությանը հնարավորություն է տալիս պարզել, թե որ տարածքներում ինչ տեսակի միջատներ են ապրում։ Ավելի շատ միջատների մնացորդներ հայտնաբերվել են կանաչ թեյի պարունակության մեջ, իսկ ընդհանուր առմամբ գիտնականներին հաջողվել է հետազոտել միջատների 1200  գենետիկ տեսակ։

Նյութի աղբյուր – shantnews.am

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան