Հրաձգություն ՀԱՀ-ում․ կա առնվազն 14 զոհ

Հրաձգություն ՀԱՀ-ում․ կա առնվազն 14 զոհ

ՀԱՀ Յոհանեսբուրգ քաղաքի ծայրամասում գտնվող բարում հրաձգության հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, հայտնել է eNCA հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սոուետոյի արվարձանում շաբաթ լույս կիրակի գիշերը: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս 10 մարդ վիրավորվել է, նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան