Բրազիլիայում տղամարդը կնոջը ու երեխաներին 17 տարի փակի տակ է պահել

Բրազիլիայում տղամարդը կնոջը ու երեխաներին 17 տարի փակի տակ է պահել

Ռիո դե Ժանեյրո նահանգից տղամարդը 17 տարի փակի տակ է պահել կնոջը և երկու երեխաներին, հայտնել է G1 պորտալը:

Նրանց փրկել է ոստիկանությունը անանուն հաղորդագրությունից հետո։

Կնոջ խոսքերով՝ տղամարդն անընդհատ ծեծել է նրանց, կապել, գրեթե սնունդ և ջուր չի տվել։ Երբ իրավապահները հայտնաբերել են երեխաներին, նրանք հյուծվածության պատճառով 10 տարեկանի տեսք են ունեցել, թեև նրանք 19 և 22 տարեկան են։ Նրանք երբեք դպրոց չեն գնացել, չեն շփվել այլ երեխաների հետ։

Կինը մի քանի անգամ փորձել է օգնություն խնդրել, սակայն չի հաջողվել։
Ընտանիքն այս պահին հիվանդանոցում է։

 Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան