14 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, իրավիճակն Արցախում հարաբերական կայուն է, լարվածությունը դեռ չի թուլացել․ Գեղամ Ստեփանյան

14 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է, իրավիճակն Արցախում հարաբերական կայուն է, լարվածությունը դեռ չի թուլացել․ Գեղամ Ստեփանյան

Արցախն այս օրերին անհանգիստ է։ Ադրբեջանն այսօր նոր սադրանքի դիմեց։ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ «Հորիզոնին» ամփոփիչ հարցազրույց է տվել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Օգոստոսի 1-ից սկսած՝ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով իրականացրել է սադրանքներ, և այսօր էլ առավել ակտիվ գործողություններով սրել է իրավիճակը։ Ըստ ԱՀ ՊԲ-ի՝ Ադրբեջանը հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերել հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներով։ Կիրառվել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, ականանետներ, ԱԹՍ-ներ՝ հարվածային։ Այս պահին առկա տեղեկատվությամբ՝ ունենք 14 վիրավոր և 2 զոհ։ 14 վիրավորներից 2-ի վիճակը գտնվում է ծանր»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ ժամը 19-ի դրությամբ, իրավիճակն ԱՀ-ում հարաբերականորեն կայուն է, բայց լարվածությունը դեռևս չի թուլացել։

«Ադրբեջանական կողմը տարբեր ուղղություններով պահպանում է լարվածությունը»,- ասաց Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան