Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Ադրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

Անցած օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետևանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ օգոստոսի 7-ի տեղեկագրում։

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցելով, այս միջադեպը հարթել է. կողմերի միջև շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան