Հայաստանում սգո օր կհայտարարվի

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ Կառավարույթունը սգո օր կհայտարարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Կառավարության լրատվական բաժնից։

Կառավարությունը սգո օրվա ամսաթիվը կորոշի որոնողափրկարարական աշխատանքներից հետո։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, որոնցից մեկը՝ Իրանի, մյուսը՝ ՌԴ քաղաքացի է։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան