Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նազեր Քանանին իր ամենօրյա ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։ Նրա խոսքերով՝ լարվածության և անկայունության աճը Հարավային Կովկասում չի համապատասխանում ներգրավված և հարևան և ոչ մի երկրի շահերին։

«Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում հարկավոր են տնտեսական զարգացման և բարգավաճման, առևտրատնտեսական հարաբերությունների ծաղկման համար։ Մենք չենք ընդունում այս շրջանակից դուրս որևէ սադրանք և տարածաշրջանում անկայունության հրահրում»,- ասել է Քանանին։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան