Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի 2023-ին կայանալիք համերգային շրջագայության ընթացքում

Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի 2023-ին կայանալիք համերգային շրջագայության ընթացքում

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը  իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել՝ հայտնելով Էդ Շիրանի 2023 թվականի համերգային շրջագայությանը մասնակցելու մասին:

Երգչուհին հրապարակել է համերգային շրջագայության պաստառը, որի վրա նշված են հյուր կատարողների անունները եւ օղակի մեջ վերցրել իր անունը, որին կից մակագրել է. «Շնորհակալ եմ տիեզերք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոզա Լինի «Snap»-ը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսելի 5 երգերից մեկը Spotify-ում:

Երգի հեղինակը հենց ինքը՝ Ռոզան է։ 22-ամյա երգչուհին այնտեղ նկարագրել է իր անձնական ապրումներն ու այդ ստեղծագործությամբ կոչ արել չհուսահատվել ու հետեւել երազանքին։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան