Պուտինը հայտնել է, թե երբ կավարտվի մոբիլիզացիան

Պուտինը հայտնել է, թե երբ կավարտվի մոբիլիզացիան

«Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում բոլոր զորահավաքային աշխատանքները կավարտվեն։Այս պահին Ռուսաստանում մոբիլիզացված է 300 հազար մարդուց 220 հազարը, »,-Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահն ասել է նաև, թե ինչու էր անհրաժեշտ մոբիլիզացիան։

«Շփման գիծը 1100 կիլոմետր է, ուստի այն պահելը բացառապես պայմանագրային զինծառայողներից կազմված զորքերով գործնականում անհնար է, մանավանդ որ նրանք ակտիվորեն մասնակցում են հարձակողական գործողություններին։ Մոբիլիզացիան սրա հետ է կապված»,- ասել է նա։

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն արդեն ունեն 33 հազար մոբիլիզացված, որոնցից 16 հազարը՝ մարտական ​​առաջադրանքների մեջ ներգրավված ստորաբաժանումներում են, նշել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

  Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան