Ինչպես ուղիղ հեռարձակմամբ հետևել Արևի այսօրվա խավարմանը

Ինչպես ուղիղ հեռարձակմամբ հետևել Արևի այսօրվա խավարմանը

Այսօր՝ Երևանի ժամանակով 13:52-ին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում, որը վերջինն է այս տարվա ընթացքում: Խավարումը հնարավոր կլինի դիտել նաև Հայաստանից։

Հայաստանում խավարման ամենաթեժ պահին Լուսինը կծածկի Արեգակի 55-57%-ը։ Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 13:52-ին և իր գագաթնակետին կհասնի 15:11-ին:

Հիշեցնենք, որ առանց հատուկ պաշտպանիչ ֆիլտրի աստղադիտակով խավարմանը հետևել չի կարելի, այլապես լուրջ այրվածքներ կարող եք ստանալ։

Արեգակի խավարմանը կարող եք ուղիղ հեռարձակմամբ հետևել ստորև։

Արևի խավարումը տեսանելի կլինի Գրենլանդիայի արևելյան հատվածից և ամբողջ Իսլանդիայից, ինչպես նաև Եվրոպայի մեծ մասից (բացի Պորտուգալիայից և Իսպանիայի արևմտյան և հարավային մասերից), հյուսիսարևելյան Աֆրիկայից և արևմտյան ու կենտրոնական Ասիայի մեծ մասից:

Խավարման ամենամեծ փուլը՝ 86,2 տոկոս, կդիտվի Ռուսաստանի Նիժնևարտովսկ և Սուրգուտ քաղաքներում։

Արևելյան Եվրոպայի մեծ մասում, արևմտյան Ռուսաստանում, Ֆինլանդիայում և Շվեդիայի և Նորվեգիայի հյուսիսային մասերում, ինչպես նաև Հնդկաստանի, Լադակխ, Ջամմու և Քաշմիր շրջաններում, Լուսինը կփակի Արեգակի մոտ 60%-ը:

Արևելակենտրոնական Եվրոպայում, ներառյալ Դանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բալկաններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Արևմտյան Հնդկաստանի մեծ մասում, խավարման ուժգնությունը կնվազի մինչև 40-60%:

Իսլանդիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, արևելյան Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Եգիպտոսի և Հնդկաստանի հարավ-արևմտյան շրջանների մեծ մասում, Լուսինը կծածկի Արեգակի 40%-ից քիչ մասը:

Նյութի աղբյուր – news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան