«Ես մեծացել եմ զինվորականների ընտանիքում, հորեղբայրս զոհվել է 44–օրյա պատերազմում»․ Լիլիթ Սարգսյանը՝ զինվորականների ընտանիքում մեծանալու և «Ճիշտ այդպես» նախագծի մասին (տեսանյութ)

«Ես մեծացել եմ զինվորականների ընտանիքում, հորեղբայրս զոհվել է 44–օրյա պատերազմում»․ Լիլիթ Սարգսյանը՝ զինվորականների ընտանիքում մեծանալու և «Ճիշտ այդպես» նախագծի մասին (տեսանյութ)

Ընկերներիցս մեկը՝ դերասան Սիսիան Ստեփանյանը պատմեց, որ Իննան և Գոշը սկսում են նոր նախագիծ, որի շրջանակներում շոուբիզնեսյան ոլորտի ներկայացուցիչները պետք է յոթ օր շարունակ ապրեն զինվորականի կյանքով, իսկ ցանկությունս նման նախագծի մասնակցության շատ մեծ էր։ Այս մասին Tert.am Life-ի «Խուճապ» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհին՝ մանրամասնելով նախագծին մասնակցելու իր ցանկության մասին։

«Ես մեծացել եմ զինվորականների ընտանիքում։ Հայրս և հորեղբայրս զինվորականներ են, հորեղբայրս զոհվել է 44–օրյա Արցախյան պատերազմում, իսկ հայրս շարունակում  է աշխատել այդ ոլորտում։ Ես միմիայն հպարտ եմ դրանով։ Նաև դա նպաստեց, որ ցանկություն հայտնեմ նախագծին մասնակցելու, քանի որ ինձ իսկապես հետաքրքիր էր՝ ինչ է կատարվում «ներսում»»,– ասաց Լիլիթ Սարգսյանը։

Հարցին՝ արդյո՞ք զինվորականների ընտանիքում մեծանալով ծնողները չեն ընդդիմացել մասնագիտության հարցում դերասանուհին նշեց՝ ոչ։
«Ծնողներիս կողմից չեն եղել արգելքներ, նրանք ընդունել են իմ որոշումը։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և ուսանողական տարիներից սկսած աշխատել եմ»,– նշեց դերասանուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան