Ստամբուլում տեղի ունեցածից «ահաբեկչության հոտ է գալիս». Էրդողան

Ստամբուլում տեղի ունեցածից «ահաբեկչության հոտ է գալիս». Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո նախնական տվյալները վկայում են ահաբեկչության մասին։

«Սխալ կլինի վստահաբար ասել, որ սա ահաբեկչություն է, սակայն նախնական տվյալները, տեսախցիկների կադրերը, նահանգապետի կողմից մեզ տրված առաջին տեղեկությունները ցույց են տալիս, որ այստեղ «ահաբեկչության հոտ է գալիս», – ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ «Թուրքիայի իրավասու պետական ​​ծառայությունները շարունակում են աշխատել՝ բացահայտելու «այս դավաճանական հարձակման հեղինակներին և դրա հետևում կանգնած շրջանակները»։

Էրդողանը հավելել է, որ «Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած միջադեպի մեղավորները արժանի պատիժը կստանան»։ Նրա խոսքով՝ «առաջին եզրակացությունները վկայում են այն մասին, որ այս գործում ներգրավված է եղել իգական սեռի ներկայացուցիչ»։

Պայթյունը տեղի էր ունեցել կիրակի կեսօրին՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում։ Նահանգապետ Ալի Երլիկայան հայտնել է, որ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 4, վիրավորվել՝ 38 մարդ։ Ավելի ուշ երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորներինը՝ 53-ի։

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ իրադրությանը ծանոթ աղբյուրի՝ իրավապահները դիտարկում են ահաբեկչության վարկածը։

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան