«Կարծում էի՝ այս տարի սեր կգտնեմ, բայց արդունքում ստացվեց ամենազբաղված ու ամենաաշխատանքային տարիներից մեկը». Աստղիկ Սաֆարյանը՝ անձնականի, աշխատանքի և 2023-ի նպատակների մասին

«Կարծում էի՝ այս տարի սեր կգտնեմ, բայց արդունքում ստացվեց ամենազբաղված ու ամենաաշխատանքային տարիներից մեկը». Աստղիկ Սաֆարյանը՝ անձնականի, աշխատանքի և 2023-ի նպատակների մասին

Իր ոճին և ձեռագրին անդավաճան երգչուհի Աստղիկ Սաֆարյանը 2022-ի վերջին ներկայացրել է մի շարք աշխատանքներ և ողջ տարվա ընթացքում իր լսարանին հանձնել մի շարք երգեր և տեսահոլովակներ: 

Tert.am Life–ը «2023-ը՝ նոր սկիզբ» խորագրի շրջանակներում խոսել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, որը պատմել է 2022-ի ձեռքբերումների, հաջողությունների և 2023-ի նպատակների մասին՝ տրամադրելով ֆոտոշարք Tert.am Life-ին:

-2022-ը կադրից այս կողմ, ինչպիսի՞նն էր տարին ձեզ համար մասնագիտական տեսանկյունից: Տեղյակ եմ նաև նոր երգի և տեսահոլովակի մասին:
-Հունվար-Փետրվար ամիսներին 5-տեսահոլովակ եմ նկարահանել (որից 3-ը Փարիզում): Ապրիլ ամսին ներկայացրեցի «Իմ Կես » տեսահոլովակիս շնորհանդեսը մեծ միջոցառման ձևաչափով , միջոցառումն էլ լիովին ինքս էի կազմակերպել: Նույն ամսում իրականացրեցի իմ աքսեսուարների ապրանքանիշի Ռե-Բրենդինգը- նոր հավաքածու , նոր դիզայն: Օգոստոսին ներկայացրեցի իմ «Մոլորված Սեր» երգի տեսահոլովակը: Նոյեմբերի 27-ին ներկայացրեցի «I’ll be there » երգիս տեսահոլովակը , որը նկարահանվել էր Փարիզում և Երևանում: Դեկտեմբերի 23-ին ներկայացրեցի իմ նոր՝ «Գիշերվա 2:00-ին» երգի պրեմիերան , որը գրվել ու ձայնագրվել է Բարսելոնայում ,Իսպանական ստուդիոյում, իսկ գործիքավորման հեղինակն է Gorgeouz-Beats-ը ։ Երգը եռալեզու է (հայերեն-անգլերեն-իսպաներեն), այն ներկայացվել է խոսքերով-վիդեո հոլովակի ձևաչափով, որը հասանելի է Youtube-ի իմ ալիքում:Տարվա ընթացքում բազմաթիվ համերգներ, կորպորատիվ ելույթներ, հեռուստա-ռադիո հաղորդումներ, գովազդային արշավներ, ճանապարհորդություն, պրոֆեսիոնալ ֆոտոշարքեր, նոր նախագծեր և այլն: 

-Ո՞րն է եղել տարվա ամենաստացված նախագիծը ձեզ համար: 

-Այն, որ կարողացել եմ այս վերը նշվածներն իրականացնել մեկ տարվա ընթացքում:

-2022-ի ամենահաճելի հիշողությունը:

-Ստեղծագործական ընթացքները:

-2022-ի ամենաբարդ փուլը:

Երկրի ոչ խաղաղ իրավիճակը:

-2022-ը նկարագրեք մեկ բառով:

-Աշխատանք: 2022-ի վագրի տարին իմ աստրոլոգիական տարին էր, կարծում էի, թե այս տարի սեր կգտնեմ, բայց արդունքում ստացվեց ամենազբաղված ու ամենաաշխատանքային տարիներից մեկը:

-Որո՞նք են 2023-ի նպատակները:

-Շատ պլաններ ու նոր նախագծեր կան, որ պետք է կյանքի կոչեմ 2023-ին:

-2023-ի ամենամեծ երազանքը:

-Կարողանալ իրականացնել երազանքներս:

-Ինչի՞ սկիզբ է լինելու 2023-ը:

-Հուսամ՝ լիարժեք երջանկության:

-Բարեմաղթանք ընթերցողներին Աստղիկ Սաֆարյանի կողմից:

-Լավագույն ու ջերմագույն բարեմաղթանքներս եմ ուղղում բոլորին և իհարկե մաղթում եմ խաղաղ և ուրախ տոներ:

Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան