«Ծաղրածուների պես խաղում ենք մեր «ուրախ» դերն ու գլուխներս կախ անցնում մեր գործերին»․ Իննա Խոջամիրյանի ամանորյա ֆոտոշարքը

«Ծաղրածուների պես խաղում ենք մեր «ուրախ» դերն ու գլուխներս կախ անցնում մեր գործերին»․ Իննա Խոջամիրյանի ամանորյա ֆոտոշարքը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում ամանորյա ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է․ «Տոնածառը ծառերի մեջ` ինչպես մարդկանց մեջ ծաղրածուն: Երկուսն էլ գալիս են ուրախացնելու, գունավորելու և բարձր տրամադրություն բերելու, բայց երկուսն էլ ամենադրամատիկ կերպարներն են երբևէ։ Մեր տանը 3-րդ տարին է ինչ տոնածառ չկա։ Ծաղրածուների պես խաղում ենք մեր «ուրախ» դերն ու գլուխներս կախ անցնում մեր գործերին։ Ամեն մեկս մեր հերթին ծաղրածու ենք, ամեն մեկս մեր հերթին` տոնածառ: Ուզում եմ 2023-ին այնքա՜ն միասնական լինենք, սիրենք իրար, ցեխ չշպրտենք մեկս մյուսի վրա, օգնենք, հարգենք ու կարողանանք հաղթահարել էս ամենը։ Երբևէ… ու ամենակարևորը միասին։ Ես սիրում եմ Ձեզ։ Ում ճանաչում եմ, ում` ոչ, կապ չունի։ Մենք նույն արյունն ունենք ու նույն ճակատագիրը։ Եկեք իրար համար միայն բարին անենք ու օգնենք միմյանց։ Խաղաղություն ու սեր եմ ուզում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Նյութի աղբյուր – tert.am/life

   

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան