Օլգա Բուզովան պատմել է Հայաստանում անցկացրած ժամանակի մասին և հայերենով սեր խոստովանել (լուսանկարներ/ հոլովակ)

Օլգա Բուզովան պատմել է Հայաստանում անցկացրած ժամանակի մասին և հայերենով սեր խոստովանել (լուսանկարներ/ հոլովակ)

Ռուս հայտնի երգչուհի, հաղորդավարուհի և դերասանուհի Օլգա Բուզովան համերգային ծրագրով հանդես է եկել հայ երկրպագուների համար: Մինչ ելույթը երգչուհին հասցրել է զբոսնել Երևանով, այցելել Գառնի և Սևան:

Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասները։

Բուզովան Ինստագրամի իր էջում և «Սթորի» բաժնում պատմել է Հայաստանում անցկացրած ժամանակի մասին։ 

Նա տեսանյութ է հրապարակել Գառնու հեթանոսական տաճարի տարածքից՝ նշելով, որ իր համար կարևոր է ծանոթանալ երկրի մշակույթին և պատմել հետևորդներին՝ երբ է կառուցվել տաճարը և ինչ ծիսակարգեր են անցկացվել այնտեղ, իսկ Սևանում ճաշակել ձուկ և նավարկել Սևանում։

Օդանավակայանից հրապարակելով հոլովակ երգչուհին շնորհակալություն է հայտնել Երևանին ջերմ ընդունելության համար, իսկ վերջում հայերենով սեր խոստովանել։

«Հայաստան, ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ»,-հայերենով ասել է երգչուհին:

 Նյութի աղբյուր – tert.am/life

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան