Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում

Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում

Ռուսական աստղադիտարանները դիտարկում են բավական խոշոր՝ մոտ 800 մետր տրամագծով աստղակերպ, որը Երկրին կմոտենա արդեն այս հինգշաբթի՝ փետրվարի 16-ին։

Ինչպես սպասվում է, աստղակերպը Երկրին կմոտենա մինչև 4,6 մլն կմ հեռավորության վրա՝ շարժվելով 24,6 կմ/վրկ արագությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի Telegram ալիքը։

Արդյոք օբյեկտը սպառնալիք է ներկայացնում մոլորակին, գիտնականները դեռ պետք է պարզեն:

«Երկնային հյուրի ճշգրիտ աստղաչափությունը թույլ կտա հստակեցնել նրա շարժման հետագիծը և, համապատասխանաբար, Երկրի համար նրա վտանգի աստիճանը միջնաժամկետ հեռանկարում», — ասված է հրապարակման մեջ:

Նյութի աղբյուր – shantnews.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան