Թուրքիայում 5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել Հաթայ քաղաքի Դեֆնե թաղամասում։ Խոսքը, հավանաբար, հետցնցման մասին է:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում եւ Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ դարձել է բնական աղետի զոհ։ Աղետի գոտում աշխատում են նաեւ հայ փրկարարները։
Նյութի աղբյուր – news.am