«Ինձ էլ, Մհերին էլ ժամանակ էր պետք»․ Անի Երանյանը՝ «11» շոուի, իր եւ Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների եւ իր մասնակցությամբ նոր սերիալի մասին

«Ինձ էլ, Մհերին էլ ժամանակ էր պետք»․ Անի Երանյանը՝ «11» շոուի, իր եւ Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների եւ իր մասնակցությամբ նոր սերիալի մասին

Դերասանուհի Անի Երանյանը, որը տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է, պատմում է՝ դեռեւս փորձում է հարմարվել ամերիկյան ռիթմին․

«Հարմարվելն ինձ հետ ամենից քիչ կապ ունեցող բառն է, ես դեռ պայքարի մեջ եմ իրականության եւ իմ ցանկությունների հետ: Իրականում սա ամենացավոտ թեման է ինձ համար, երբ ես դառնում եմ մաքսիմալ սենտիմենտալ. կարոտը աշխարհի ամենացավոտ հիվանդությունն է….  Գտնվել Հայրենիքիցդ ու հարազատներիցդ հեռու՝ չկարողանալով նրանց տեսնել….»,-ասում է նա։

Դերասանուհին, սակայն, շատ արագ քայլերով ինտեգրվեց նոր կյանք։ Լոս Անջելեսում Անին ընկերների հետ տնօրենիում է միջոցառումների կազմակերպման ընկերություն, բացի այդ, աշխատում է «11» ռեալիթիի շոուի եւ արդեն՝ նոր հեռուստասերիալի շուրջ, իսկ դերասանուհու եւ լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հարաբերությունների մասին խոսում են, գրեթե, բոլորը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անին պատմել է իր ամերիկյան կյանքի, նախագծերի եւ, իհարկե, իր եւ Մհերի մասին։ 

332555532_5705150076273949_5418151073836112801_n.jpg (95 KB)

Լոս Անջելեսում գործող Lemon and Love ընկերությունը, որի շրջանակում էլ Անին եւ ընկերները տարատեսակ միջոցառումներ են կազմակերպում, դարձել է դերասանուհու կյանքի կարեւոր գործունեություններից մեկը․

«Ես ունեցել եմ Հայաստանում «Երանյան հոլդինգը», որը զբաղվել է միջոցառումների կազմակերպմամբ։ Այստեղ ունեմ հիանալի ընկերներ, որոնք շատ կրեատիվ են։ Երբ որոշեցի, որ այստեղ նույնպես կարելի է զբաղվել այդ գործով, արդեն պարզ էր ինձ համար, որ միայն նրանց հետ պետք է դա անեմ: Շատ արագ բոլորիս մտքերը համախմբվեցին եւ ստեղծվեց Lemon and Love-ը»:

«11» ռեալիթի շոուում եւս դերասանուհին հաճախ է ցուցադրում իր գործնական առօրյան ու ընկերներին, սակայն հետեւորդներին, հատկապես, հետաքրքրում են Անիի ու Մհեր Բաղդասարյանի հարաբերությունները։ Շոուի մեկնաբանությունները տարբեր են․ ոմանք կարծում են՝ զույգն, իրականում, միասին է, ոմանք էլ մտածում են, որ ամեն բան բեմադրված է․

285522261_5021656621284998_4987670372086491763_n.jpg (61 KB)

«Մի բանն է ինձ համար տարօրինակ, որ մարդիկ ինձ եւ Մհերին արդեն ամուսնացնում են, սպասում են մեր հարսանիքին այն դեպքում, երբ մենք երբեւէ չենք ասել, որ միասին ենք, հակառակը՝ ամեն բան մաքսիմալ պարզ ներկայացրել ենք ռեալիթիում: Մենք միասին չենք, եւ այն ամենը, ինչ տեսնում եք, ամենաիսկական մեր հարաբերություններն են` մենք, առաջին հերթին,  լավ ընկերներ ենք: Կա ջերմություն, բայց դա հարաբերություն անվանելը շատ շուտ է։ Կվերածվի՞ այդ ամենը երբեւէ հարաբերության, թե՞ ոչ, դա էլ ժամանակի հարց է»,-աաում է դերասանուհին։ 

Անիին ռեալիթի շոուում տեսնելը շատերի համար, գուցե, անսովոր է, սակայն «11»-ը հենց Անիի մտահաղացումն ու նախագիծն է։ 

«Ես եւ Մհերը մտածեցինք եւ որոշեցինք իրագործել այն։ Շատ ենք լսել, որ սա տարբեր մարդկանց նախագիծ է, բայց ոչ: Իմ YouTube-յան ալիքով ցուցադրվում են մեր առօրյայից հատվածներ` հարաբերություն, աշխատանք, ընկերներ: Բայց ռիսկային էր, ինչ խոսք։ Երբեմն մտածել ենք, որ կարող է խանգարել մեր հարաբերություններին: Ի ուրախություն մեզ՝ 1-ին եթերաշրջանից հետո մեծ արձագանք եղավ․ մարդիկ սպասում են  շարունակությանը: Շուտով կմեկնարկի 2 րդ եթերաշրջանը, որը մի քիչ կտարբերվի առաջինից»։

287537562_5055511067899553_8091335804036305395_n.jpg (99 KB)

Անին, սակայն, խոստովանում է՝ շոուն «մաքսիմում անհամապատասխան է» իր փակ տեսակին,-«Լինում է, որ հետո նայելուց տեսնում ենք եւ իմանում բաներ, որոնց մասին չենք իմացել (ծիծաղում է)։ Մհերի մասին էլ չեմ ասում։ Նրա համար ավելի դժվար է։ Բայց մենք անկեղծ ենք մեր հետեւորդների հետ, եւ կարծում եմ՝ դա շատ է գնահատվում»: 

Անին ու Մհերը ոչ միայն կարդում են տեսանյութերի ներքո արված մեկնաբանությունները, այլեւ առանձին խորագրի ներքո պատախանում դրանց։ Դերասանուհին ու լրագրողը ցանկացած մեկնաբանության հումորով են վերաբերվում, բայց, իհարկե, կան սահմաններ, որոնք անցնելն անընդունելի են․

330774240_739746304141446_7067467668053215801_n.jpg (48 KB)

«Ինձ համար միշտ ծիծաղելի է աբսուրդին հասնող յուրաքանչյուր խոսակցություն իմ մասին, ինչին ես միշտ հումորով եմ վերաբերվում։ Հետաքրքիրն այն է, որ ես երբեք չեմ հետեւել մեկնաբանություններին․ չեմ ջնջում իմ մասին աբսուրդ քոմենթները եւ կարծում եմ՝ ոչ բոլորը կարող են այդպես անել։ Որքան էլ ծիծաղենք, շատ հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուրի ադեկվատ կարծիքին»,-ասում է դերասանուհին,-«Ինձ հետ կապված յուրաքանչյուր մեկնաբանությանը նորմալ եմ վերաբերվում, բայց իմ հարազատների մասին մեկնաբանություններին՝ ոչ: Մենք շոուում ցույց չենք տալիս միայն մեր ընտանիքի անդամներին։ Այ, այդտեղ, եթե մի բան այնպես չգնար, ինքնատիրապետումը կարող էինք կորցնել»,-հավելում է նա։ 

Ռեալիթիի երկրորդ եթերաշրջանը, ըստ դերասանուհու, կմեկնարկի ապրիլին։ Իսկ մինչ այդ հետեւորդները փորձում են կռահել՝ ի՞նչ որոշում կկայացնի Անին, չէ՞ որ, նա Մհերից մտածելու ժամանակ էր խնդրել․

«Ինձ էլ, Մհերին էլ ժամանակ էր պետք։ Թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները, կտեսնեք 2 -րդ եթերաշրջանում»,-ասում է դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է նաեւ «Գործարք Վեգասում» նոր սերիալում։

331859997_916346079568063_6353054313565790209_n.jpg (102 KB)

«Շատ եմ ասել, որ այստեղ թույլ է հայկական կինոարտադրությունը՝ շատ թույլ, եւ ինձ համար ռիսկային է այստեղ նկարահանվելը: Ռիսկային է, որովհետեւ դու, որպես դերասան, ինչ էլ անես, եթե ինչ-որ տեղ ինչ-որ բան թերի է, դա ամենաուղիղ կերպով անդրադառնում է քեզ վրա։ Բայց այս նախագծում կա ռեժիսոր, որին վստահել եմ եւ համաձայնել առաջարկին:

Չգիտեմ՝ որքանով բավարարված կզգամ ինձ պրոեկտը նայելուց հետո, բայց այն, որ մենք մաքսիմում փորձում ենք մի քիչ ավելին անել, քան այստեղ անում են, դա փաստ է։ Այն 16 մասից բաղկացած հումորային մելոդրամա է, որտեղ մարմնավորում եմ հերոսուհուն: Նախագիծը, հավանաբար, կմեկնարկի ապրիլից»։

Նյութի աղբյուր – style.news.am

Поделиться ссылкой:

Թողնել պատասխան